«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Աշխարհի առաջնությանն ընդառաջ

Աշխարհի առաջնությանն ընդառաջ
17.03.2017 | 02:00

Այս օրերին ծանրամարտի Հայաստանի պատանեկան ընտրանին (մարզչական կորպուսում են ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը, Գևորգ Դավթյանն ու Երվանդ Կիրակոսյանը) ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում՝ նախապատրաստվելով ապրիլի 3-10-ին Բանգկոկում կայանալիք աշխարհի առաջնությանը: Թաիլանդում հանդես կգա ութ ծանրորդ: Նրանք են՝ Խաչիկ Հարությունյանը (56 կգ), Բաբկեն Բագրատյանը (62 կգ), Ռաֆիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը (69 կգ), Կարեն Մարգարյանն ու Տիգրան Ամիրյանը (77 կգ), Արսեն Դադայանն ու Յաշա Մինասյանը (94 կգ): Պահեստայինի կարգավիճակով առաջնությանը նախապատրաստվում է նաև գերծանրքաշային Ջանիբեկ Գրիգորյանը:


Աշխարհի այս առաջնությունը յուրահատուկ է նրանով, որ այստեղ խաղարկվում են 2018-ի հոկտեմբերին Արգենտինայում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական երրորդ խաղերի ուղեգրեր: Յուրաքանչյուր թիմի համար առավելագույն շեմ է սահմանված երկու ուղեգիրը: Դրանց կարող են տեր դառնալ այն երկրները, որոնք թիմային հաշվարկով կլինեն առաջին յոթնյակում: 8-17-րդ տեղերում հայտնված ընտրանիները կտիրանան մեկ ուղեգրի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ